Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի հունվարին

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի հունվարին
17.12.2013 | 16:30

Դեկտեմբերի 17-ին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչև հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 և կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։

Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում փորձում են ներկայացնել հետաքրքիր ծրագրեր՝ բաղկացած ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ «Կատարելով հայ կոմպոզիտորների գործերը՝ մենք փորձում ենք նրանց ազդակներ ու լիցքեր հաղորդել։ Մեզանում մշտապես խոսում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Նա նաև ընդգծեց, որ 2014-ին փառատոնի ֆորմատը մի քիչ կփոխվի` «շատ հետաքրքիր մենակատարներ ենք հրավիրել և ծրագիր ընտրել։ Մենք պետք է մշտապես կատարենք մեր ժամանակակիցների գործերը: Իսկ թե ո՞վ կմնա, պատմությունը կորոշի։ Կատարողի գործը կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչեցնելն է»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ միությունը աջակցելու է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին։ Միությունը համատեղ գեղխորհրդի միջոցով կօգնի ստեղծագործությունների ընտրությանը, քանի որ շատ կարևոր է ճիշտ ժամանակակից երաժշտություն մատուցելը։ Արամ Սաթյանը, չցանկանալով առանձնացնել որևէ երիտասարդ կոմպոզիտորի, նշեց, որ նոր սերունդն ունի իրոք տաղանդավոր ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ